«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ Մոսկվա-Երևան երթուղիով Հայաստան եկողների մեջ նաև մարզիկներ են եղել:
Ազգությամբ ռուս մարզիկները Հայաստան էին գալիս կարատեի չեմպիոնատին մասնակցելու նպատակով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վթարի հետևանքով մահացած 5 անձանցից 3-ը ՌԴ քաղաքացիներ են, ազգությամբ ռուս, 2-ը՝ ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ, որոնցից մեկը վարորդն է։
Վնասվածք է ստացել 27 մարդ։









































