Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում տեղի է ունեցել ԵՄ-ի Արևելյան գործընկերության երկրների և մասնավորապես Ադրբեջանի համար նախագծերի միջնաժամկետ զեկույցի շնորհանդեսը:
Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Բաքվում Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչության ղեկավար Դրագան Ֆիլիպովիչը, ով մանրակրկիտ տեղեկատվություն է հայտնել ծրագրերի ու նախագծերի մասին:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը կարող է կամուրջ դառնալ ոչ միայն Եվրոպայի ու Ասիայի, այլև ԵՄ-ի ու ԻՀԿ-ի (Իսլամական համագործակցություն կազմակերպություն) միջև:
Միջոցառմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը, որի խոսքերով՝ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև գործընկերությունը գտնվում է լավ մակարդակի վրա:








































