Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը և Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտեյնիցը Ստամբուլում քննարկել են Թուրքիային իսրայելական գազը մատակարարելու թեման:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ ընդգծելով, որ նախարարների հանդիպումն անցկացվել է 23-րդ համաշխարհային էներգետիկ համաժողովի շրջանակներում:
Կողմերը համակարծիք են եղել, որ այդ թեմայի շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի: Ալբայրաքն ու Շտեյնիցը քննարկել են նաև Պաղեստինի բնակիչներին էներգետիկ մատակարարումների և մասնավորապես Գազայում ու Ջենինում էլեկտրակայան կառուցելու թեման:










































