Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Ալե Թայեբնիան Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) ու Համաշխարհային բանկին (ՀԲ) կոչ է արել ընդլայնել ֆինանսական ու բանկային հարցերում իրենց կապերն Իրանի հետ:
Թայեբնիան հայտարարել է, որ Իրանը հետպատժամիջոցային ժամանակաշրջանում հուսով է, որ ԱՄՀ-ն ու ՀԲ-ը կամրապնդեն իրենց կապերն Իսլամական հանրապետության հետ:
Ալի Թայեբնիան իր այդ կոչը հնչեցրել է օրեր առաջ Վաշինգտոնում անցկացված ԱՄՀ և ՀԲ ներկայացուցիչների տարեկան խորհրդակցության ժամանակ:









































