Անկարան և Սիրիան Սիրիայի կարգավորման հարցով կարող են գալ փոխզիջման, չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության ֆրակցիայի փոխնախագահ Մահմեդ Բոստանջին, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք հանդիսանում ենք հարևաններ և պետք է զարգացնենք համագործակցությունը… Չնայած մեր տարբեր կարծիքներին, կարելի է ինչ-որ ձևով գալ փոխզիջման»,- ասել է Բոստանջին լրագրողներին:
Ընդ որում՝ նա հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին, ԴԱԻՇ-ի դեմ և հակամարտության կարգավորման բացարձակապես դիվանագիտական մեթոդների օգտին:










































