Հոկտեմբերի 20-21-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովին կքննարկվեն Ռուսաստանի հետ հարաբերություններն ու սիրիական ճգնաժամի հետևանքները՝ հայտնել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին՝ ելույթ ունենալով ազգին խորհրդարանի պատգամավորների պալատում։
«Մենք կքննարկենք հարաբերությունները Ռուսաստանի հետ և հետևաբար Սիրիայի հարցը, դրամատիկ իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրական դերի անհրաժեշտությունը, որը կարող է խաղալ ԵՄ-ն»,- ասել է Ռենցին՝ ընդգծելով, որ միջազգային ջանքերը դեռևս չեն հանգեցրել սիրիական ճգնաժամի լուծման դրական արդյունքների։
Գագաթնաժողովում ԵՄ-ն կպնդի «կոշտ դիրքորոշման» ընդունումն այն երկրների նկատմամբ, որոնք մեծ գումարներ են ստացել, սակայն չեն կատարում ներգաղթյալների ընդունման իրենց պարտականությունները։









































