ՀԴԲ-ն հետաքննում է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի նախագահ Ջոն Պոդեստայի գաղտնի նամակների հրապարակումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երեքշաբթի ավելի վաղ WikiLeaks կայքը հրապարակել է Պոդեստայի գաղտնի նամակների երրորդ մասը: Առաջին մասը հրապարակվել էր հոկտեմբերի 8-ին: Երկուշաբթի կայքը հրապարակել է երկրորդ մասը:
Պոդեստան լրագրողներին ասել է, որ ՀԴԲ-ի հետաքննությունը Դեմոկրատական կուսակցության համակարգիչների համակարգը կոտրելու ավելի լայն հետաքննության մաս է: Նրա խոսքով՝ կիբերհարձակման հետևում Ռուսաստանն է, հնարավոր է՝ Քլինթոնի մրցակից Դոնալդ Թրամփի հետ դավադրությամբ:
WikiLeaks-ի հրապարակած՝ Պոդեստայի նամակներում խոսքը սիրիական հակամարտության մեջ Թուրքիայի դերի, ԴԱԻՇ-ի դեմ պայքարի, միջուկային էներգետիկայի մասին է:








































