Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվան Շտայնիցը հոկտեմբերի 13-ին կժամանի Ստամբուլ:
Շտայնիցը մասնակցելու է Ստամբուլում ընթացող Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի աշխատանքներին: Ընդգծվում է, որ այդ այցը կդառնա վերջին 6 տարում Իսրայելից Թուրքիա նախարարի մակարդակով առաջին այցը:
Թուրք-իսրայելական հարաբերությունները կտրուկ վատթարացել էին 6 տարի առաջ, ինչից հետո դադարեցվել են իսրայելցի նախարարների այցերը Թուրքիա:









































