Georgia Online-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդներից Գեորգի Վոլսկին հույս է հայտնել, որ միամանդատ օկրուգներում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն կամ 150 պատգամավորական մանդատներից 113-ը:
«Ապագայում մենք չենք բացառում խորհրդարանում նախագահի ընտրությունը ոչ թե ներկայիս կարգով, այսինքն՝ ուղիղ քվեարկությամբ, այլ խորհրդարանում քվեարկության միջոցով, ինչպես որ եվրոպական շատ երկրներում է:
Այնպիսի պայմաններում, երբ մենք հայտարարում ենք, որ Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, անհրաժեշտ է խորհրդարանին հատկացնել ավելի շատ իրավունքներ, այդ թվում նաև նախագահ ընտրելու իրավունք»,- ասել է նա:










































