Հիլարի Քլինթոնը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել սիրիական ռեժիմին և նրա ռուս հովանավորներին Սիրիայում նրանց գործած ռազմական հանցագործությունների համար»: Նա այս մասին հայտարարել է կիրակի Սենթ Լուիսում նախընտրական դեբատների ընթացքում՝ փոխանցում է CNN-ը։
Քլինթոնի խոսքով՝ ռուս զինվորականները մտադիր են «ոչնչացնել Հալեպը, ոչնչացնել սիրիացի ապստամբներին, որոնք դիմակայում են (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի ռեժիմին»: «Նրանք ուշադրություն չեն հատկացնում ԴԱԻՇ-ին, նրանք շահագրգռված են Ասադին իշխանության ղեկին պահպանելով»,- հավելել է նա:
«Ես հանդես եմ գալիս հօգուտ ոչ թռիչքային գոտիների, անվտանգության գոտիների ստեղծման, մենք պետք է ճնշում գործադրենք ռուսների վրա»,- ասել է Քլինթոնը՝ նշելով «ցամաքում գործընկերների հետ» աշխատանքի անհրաժեշտությունը: Մոսկվային մեղադրելով «հավակնոտության և ագրեսիվության» մեջ՝ նա ասել է, որ դեմ չէ ՌԴ-ի հետ աշխատել: «Այնտեղ, որտեղ մենք կկարողանանք համագործակցել Ռուսաստանի հետ՝ լավ, (մենք կանենք), ես դա արել եմ ԱՄՆ պետքարտուղար աշխատելու ժամանակ»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Քլինթոնն ասել է. «Ես կողմ եմ սիրիացիների և ռուսների իրականացրած հանցագործությունների, ռազմական հանցագործությունների հետաքննության անցկացմանը և կձգտեմ նրանց պատասխանատվության ենթարկել»,- եզրափակել է Քլինթոնը:









































