Սիրիայի ընդդիմությունը ԱՄՆ-ին կոչ է արել միակողմանի ձևով միջամտել Հալեպ քաղաքի շուրջ ձևավորված իրավիճակին: Վաշինգտոնին այդպիսի դիմումով հանդես է եկել Բանակցային բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ) պատվիրակության անդամ Բասմա Կոդմանին, հայտնում է Al Hadas հեռուստաալիքը:
Կոդմանին հայտարարել է, որ անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը «միակողմանի միջոցներ ձեռնարկի»՝ ուղղված Հալեպի իրավիճակի կարգավորմանը:
ԲԲԿ պատվիրակության անդամի կոչը տեղի է ունեցել այն բանից մի քանի ժամ անց, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել բանաձև ընդունել Հալեպի իրավիճակի վերաբերյալ, որտեղ շարունակվում են մարտերը Սիրիայի կառավարական ուժերի և զինված ընդդիմիության միջև:
Ֆրանս-իսպանական բանաձևի նախագծին Ռուսաստանի վետոին որպես պատասխան՝ Մոսկվայի և Դամասկոսի հակառակորդները հրաժարվել են աջակցել ռուսական տեքստին՝ Հալեպի արևելյան թաղամասերից ապստամբների դուրս գալու վերաբերյալ:










































