Հնդկաստանի հարավի Սանգարեդի քաղաքում զբոսաշրջիկներին առաջարկվում է գումարի դիմաց ապրել նախկին բանտի շենքում։ Այս մասին հայտնում է eTurboNews պորտալը։
Վճարելով 8.5 դոլար՝ զբոսաշրջիկը կարող է գիշերել ավելի քան 200-ամյա շենքի խցերից մեկում։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է նաև բանտային համազգեստ։
Ուղղիչ հաստատության ղեկավարությունը հայտարարել է, որ նման ծառայությունը ոչ միայն կօգնի տարածաշրջաբում զբոսաշրջության զարգացմանը, այլև հանգստացողներին ցույց կտա, թե որքան դաժան կարող է լինել կյանքը բանտում։










































