Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Վանի նահանգի Գյուրփընար շրջանում պայթյուն է գրանցվել, երբ թուրք զինվորականները զբաղված են եղել ավտոճանապարհին տեղադրված պայթուցիկի որոնմամբ:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները հեռակառավարմամբ պայթեցրել են նախապես ճանապարհին տեղադրած իրենց պայթուցիկը:
Պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 2 զինվորական: Միջադեպը գրանցվել է երեկոյան ժամերին: Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են Գյուրփընարի հիվանդանոց, իսկ տարածաշրջանում ավիաաջակցությամբ սկսվել է լայնամասշտաբ որոնողական գործողություն:







































