Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 19-ին ժամը 01.00-ից երեք ամսով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու Թուրքիայի կառավարության որոշումը դիտարկվելու է Թուրքիայի խորհրդարանի նախագահության նիստում։
Համապատասխան որոշման վրա ստորագրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Թուրքիայի կառավարությունը արտակարգ դրության ռեժիմը 3 ամսով երկարաձգելու մասին որոշումն ընդունել է հոկտեմբերի 3-ին։ Թուրքիայում 3 ամսով արտակարգ դրության ռեժիմ ներդրվել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո։










































