«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության կողմնակիցները, որոնք մասնակցում են ցույցին, սկսել են երթը Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի փողոցով, հայտնում է RIA Novosti-ն:
Չորեքշաբթի Թբիլիսիի կենտրոնական Ռոզ հրապարակում տեղի է ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների ցույցը: Ամբիոնից ելույթ են ունեցել կուսակցության առաջնորդները, իսկ Սաակաշվիլին նրանց է դիմել Օդեսայից հեռուստակամրջի օգնությամբ: ՄԱՇ-ի առաջնորդ Դավիդ Բակրաձեի խոսքով՝ ցույցին հավաքվել է մի քանի տասնյակ հազար մարդ:
«Այսօր Վրաստանը վկա է դարձել մարդկանց խաղաղ ցույցի, որոնք չեն ցանկանում շարժվել հակառակ ուղղությամբ և ապրել ստի մեջ: Այն մարդկանց, ովքեր փոփոխությունների են սպասում, որոնք տեղի կունենան 3 օր հետո»,- հայտարարել է Բակրաձեն:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին:









































