Գրոհայինները հերթական անգամ գնդակոծել են Հալեպի մի քանի բնակելի թաղամասեր, ներառյալ Ինշաաթ փողոցը, զոհվել է 3 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ինշաաթ փողոցում խոցող տարրերով 4 ինքնաշեն արկ է պայթել։ Երեք մարդ տեղում զոհվել է։ Մի քանի քաղաքացի վնասվածքներով հոսպիտալացվել են։
Հաղորդվում է, որ երեքշաբթի առավոտյան նաև մի քանի արկ է պայթել Միդան և Ազիզիա թաղամասերում։









































