Եգիպտոսում ոչնչացրել են երկրում արգելված «Մուսուլման եղբայրների» առաջնորդներից մեկին: Այդ մասին տեղեկացրել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ սպանված Մոհամեդ Քամալը ղեկավարել է շարժման զինված ջոկատը: Ավելի վաղ նա հեռակա կերպով դատապարտվել էր ցմահ բանտարկության:
Ոչնչացվել է նաև «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ևս մեկ անդամ:







































