Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կողմ է հանդես գալիս ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունների շարունակմանը։ Այս մասին նա ասել է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի հանդիպմանը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Ես իսկապես կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է լայն հայացքներ պահպանի գլոբալիզացիայի և արտաքին առևտրի հարցերում։ Մենք ազատ առևտրի մասին համաձայնագիր ունենք մոտ 140 երկրների հետ, այժմ քննարկում ենք գործարքը Կանադայի և հնարավոր գործարքը՝ ԱՄՆ-ի հետ։ Եթե մեծացնենք արտահանումը մեկ միլիարդով, դա կավելացնի 14 հազար եվրոպական աշխատատեղ։ Պարզ օրինակ. առևտային համաձայնագիրը Կոլումբիայի հետ հասցրել է 6000-ով աշխատատեղերի ավելացման, մտածեք, թե ինչ կարող է լինել Կանադայի և ԱՄՆ-ի դեպքում… Ես լրջերն կողմ եմ հանդես գալիս Կանադայի հետ համաձայնագրի վավերացմանը և ԱՄՆ-ի հետ բանակցությունների շարունակմանը»,- հայտարարել է նա։
Անցած շաբաթ ընդդեմ բանակցությունների շարունակման ցույցեր են տեղի ունցել մի շարք եվրոպական երկրներում։








































