Դերասան Բրեդ Փիթը գտնվում է քննության ներքո՝ երեխաների հետ դաժան վերաբերմունքի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով՝ անցած շաբաթ դերասանը, գտնվելով ընտանիքի հետ մասնավոր ինքնաթիռում, սկսել է բղավել, վիրավորել երեխաներին ու հարվածել նրանցից մեկին։
Իրավիճակը շարունակվել է նույնիսկ վայրէջքից հետո։ Պարբերականի տվյալներով՝ դերասանը փորձել է թռիչքուղուց հեռանալ լիցքավորիչ մեքենայով։
Փիթն ու Ջոլին արդեն հարցաքննվել են, ծրագրվում է նաև երեխաների հարցաքննություն։ Աղբյուրները նշում են, որ այդ միջադեպը ամուսնալուծության գործընթացի մեկնարկի պատճառ է դարձել։







































