Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանում։
Ընդ որում, 16-րդը ելույթ ունեցած Էրդողանը ռեկորդ է գրանցել՝ ելույթ ունենալով 27 րոպե։ Սովորաբար ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանում երկրների առաջնորդներին ելույթի համար տրվում է 12 րոպե ժամանակ։
Իր ելույթում Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ աշխարհն ավելի մեծ է, քան 5 երկիրը՝ նկատի ունենալով ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամ երկրներին։
Նա անարդար է որակել այն, որ համայն աշխարհը ներկայացված չէ ՄԱԿ ԱԽ-ում. «5 երկիրը չեն կարող խոսել աշխարհի բերանով։ Աշխարհը դատապարտված է այդ 5 երկրի ձեռքը։ Նման ՄԱԿ-ի ԱԽ չի լինում»։








































