Սիրիայի ԱԳ նախարարությունը քննադատել է Նյու Յորքի Գլխավոր ասամբլեայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ելույթը և կազմակերպությանը մեղադրել է նրա կառավարման ժամանակաշրջանում անարդյունավետության մեջ, հայտնում է SANA գործակալությունը:
«Այն, ինչ Սիրիայի հարցով հնչեց Պան Գի Մունի ելույթում, հեռու է ՄԱԿ-ի կանոնադրությունից, որը նա, ով զբաղեցնում է գլխավոր քարտուղարի պաշտոնը, պետք է հարգի»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունը հաստատում է իր հանձնառությունը իր ապագան որոշելու Սիրիայի ժողովրդի իրավունքի հարցում»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ «ՄԱԿ-ը Պան Գի Մունի ղեկավարության ժամանակաշրջանում շեղվել է միջազգային խնդիրներին արդար լուծումներ փնտրելու իր դերից և չի կարողացել լուծել ոչ մի խնդիր»:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարել էր, որ Սիրիայի ապագան պետք է կապված չլինի մեկ մարդուց: Նա նշել է, որ Սիրիայի հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի և կոչ է արել բոլորին, ովքեր ազդեցություն ունեն տարածաշրջանում, նպաստել խնդրի լուծմանը:








































