Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Սիրիայի ու Իրաքի տարածքներում գործողություններ իրականացնելու հարցով զինված ուժերի լիազորությունների երկարաձգման մասին օրինագիծը:
Թերթի տվյալներով՝ Թուրքիայի խորհրդարանում տվյալ օրինագիծը քվեարկության կդրվի հոկտեմբերին:
Թուրքիայի խորհրդարանը 2012 թվականին ընդունեց, այսպես կոչված, «սիրիական մանդատը», որի համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերը կարող են ընդունել ցանկացած տիպի միջոցներ ահաբեկչության և երկրի դեմ ուղղված այլ սպառնալիքների դեմ պայքարում:
Մանդատը նախատեսում է օտար երկրներում թուրքական ռազմական ներկայության հնարավորություն:







































