Կան Նյու Յորքի և Նյու Ջերսիի պայթյունները ահաբեկչական գործողություն անվանելու բոլոր հիմքերը, հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազոն: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք ունենք բոլոր հիմքերը՝ համարելու, որ դա եղել է ահաբեկչական գործողություն»,- հայտարարել է քաղաքապետը տեղի հեռուստաալիքի եթերում:










































