Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրաքի և Իրանի 40 քաղաքացիների, ովքեր կարող են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններ լինել։ Այս մասին հայտնում է CNN Turk հեռուստաալիքը։
Իրավապահ մարմիններում հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ ԴԱԻՇ-ի ենթադրյալ գրոհայինների ձերբակալման գործողությունը կատարվել է 23 հասցեներում։ Հաղորդվում է, որ ձերբակալվածների մի մասը ահաբեկչական խմբավորման կողմից մասնակցել է Սիրիայում ռազմական գործողություններին։ Խուզարկությամբ ոստիկանությունը հայտնաբերել է ԴԱԻՇ-ին առնչվող տպագիր և թվային նյութեր։







































