ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների մեծ մասը պատրաստ են փոխելու Հիլարի Քլինթոնին Բերնի Սանդերսով, եթե դա պահանջի նրա առողջական վիճակը, հայտնում է The Washington Times-ը՝ հղում անելով ամերիկյան վերլուծական Rasmussen Reports կենտրոնին:
Փորձագետները հարցրել են ամերիկացի դեմոկրատներին այն մասին, թե ով կարող է փոխարինել Քլինթոնին, եթե նրան հարկ լինի նախագահական արշավից հրաժարվել առողջության պատճառով:
Պատասխանողների 48%-ը գերադասել են Բերնի Սանդերսին, 22%-ը նախապատվությունը տվել են ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին, 14%-ը՝ Վիրջինիայի սենատոր Թիմ Քեյնին:








































