Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեղյալ են հայտարարել ուրբաթ երեկոյան Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի պլանավորված նիստը, քանի որ Վաշինգտոնը հրաժարվել է հրապարակել Մոսկվայի հետ համաձայնագրի մանրամասները։
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ չէ ո՛չ ներկայացնել ՄԱԿ ԱԽ-ի փաստաթղթերը, ո՛չ էլ մանրամասն ներկայացնել դրանց բովանդակությունը։
Չուրկինը կասկած է հայտնել, թե ՄԱԿ ԱԽ-ը կդիտարկի Սիրիայի շուրջ բանաձևը ԱՄՆ-ի լռության ֆոնին՝ հայտարարելով, որ ռուսական կողմը չի խնդրի ՄԱԿ ԱԽ-ի անդամներին, որոնք բովանդակությունից տեղյակ չեն։
ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչը հայտարարել է, որ մանրամասների հրապարակումը կարող է ազդել Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու անվտանգության միջոցների վրա։
Նա հավելել է, որ Վաշինգտոնն ակնկալում է սիրիական հարցի բարձր մակարդակով ակտիվ քննարկում. հաջորդ շաբաթ համաշխարհային առաջնորդները պետք է հավաքվեն ՄԱԿ ԳԱ-ում մասնակցելու համար ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին։







































