Սևամորթ դեռահաս Ուիլիամ Չեփմենի ազգականները, ում անցյալ տարի սպանել էր սպիտակամորթ ոստիկանը, հայտարարել են, որ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի վարչությունը համաձայնվել է վճարել 1 միլիոն դոլար գործի կարգավորման համար, հայտնում է Associated Press-ը:
Ընտանիքի ներկայացուցիչ Չեփմեն Էրլ Լյուիսը ուրբաթ օրը հայտարարել է, որ զոհված դեռահասի մայրը բանավոր համաձայնվել է գումարի չափին:
Չեփմենը գնդակահարվել է 2015 թվականին 18 տարեկանում ոստիկանության նախկին սպա Փորթսմութ Ռենքինի կողմից, սուպերմարկետից ոչ հեռու: Տղան կասկածվել է գողության մեջ: Ավելի ուշ Ռենքինին ծառայությունից ազատել են, իսկ օգոստոսին դատապարտել 2.5 տարվա բանտարկության:










































