Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Աղվան Հովսեփյանի որդին արձագանքել է ԹԻԱՀԿ փորձագետի աղմկահարույց հրապարակումներին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը, արձագանքել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի՝ «Տելիա Մեդ» ընկերության վերաբերյալ հրապարակած տեղեկություններին՝ տնտեսագետին մեղադրելով անձի պատիվը, արժանապատվությունը և  գործարար համբավն արատավորող տեղեկություններ հրապարակելու մեջ:

«Տնտեսագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը, օրերս տարբեր ԶԼՄ-ներով ներկայացնելով պետական գնումների ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները, ակնհայտ կեղծ և իրականությանը չհամապատասխանող «տվյալներ» է հրապարակել «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերության (այդուհետ՝ ընկերություն) կնքած գործարքների մասին՝ այդպիսով  հրապարակայնորեն տարածելով անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկություններ։

Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ  ակնհայտ զրպարտություն է հնչեցված հայտարարությունն առ այն, թե, իբր, «Տելիա Մեդ» ՓԲԸ-ն  2015 թ. նոյեմբեր-2016 թ.մարտ ամիսներին առողջապահության նախարարությանը մատակարարել է 2,5 մլն դոլարի չափով պատվաստանյութ։

Անթույլատրելի համարելով հանրային կարծիքը խեղաթյուրելուն ուղղված գործողությունները՝ «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունը հարկ է համարում ընդգծել, որ հետևյալ գործարքների վերաբերյալ տարածված տեղեկությունները կեղծ են՝

ԲՑԺ 200000 դեղաչափով՝ 125.600.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել

ԿԿԽ145000 դեղաչափ՝ 834.620.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել

ԱԴՁ 180000 դեղաչափ՝86.040.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել։

Նշված պատվաստանյութերը ՀՀ առողջապահության նախարարությանը մատակարարվել են միջազգային ընկերության կողմից, որի հետ «Տելիա Մեդ» ՓԲԸ-ն, որի միակ բաժնետերը մինչև 06.04.2016թ.  հանդիսացել է Միսակ Աղվանի Հովսեփյանը,  ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի որևէ առնչություն չունի։

Իրականում ընկերությունն ԱՆ-ին մատակարարել է միայն Տուլարեմիայի պատվաստանյութ՝ կնքված ՇՀԱՊՁԲ-15/4-2015/18-1 պայմանագրի հիման վրա։ Ըստ այդմ՝ մատակարարվել է 35000 դեղաչափ Տուլարեմիայի պատվաստանյութ, որի  ընդհանուր արժեքը կազմել է մոտ 49 մլն դրամ։ Այն ձեռք է բերվել OAOK Torgovi Dom Allergen ընկերությունից և ինքնարժեքից 2-3, առավել ևս 7-8 անգամ բարձր գների մասին պնդումները բացահայտ հերյուրանքներ են։

2016 թվականի մարտ ամսին մատակարարվել է նույն պատվաստանյութի 60.100 դեղաչափ, որի պայմանագրի արժեքը կազմել է 84 մլն դրամ։ Բացի այդ, 2016 թվականի մարտ ամսին մատակարարվել է երկու շարժական պատգարակ, որի պայմանագրի արժեքն է մոտ 3 մլն դրամ։

Նշված տվյալները վկայում են, որ 2015 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2016 թվականի մարտ ամիսն ընկերության կողմից մատակարարված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 136 մլն դրամ, ինչը 2,5 մլն դոլարի հետ շփոթելու համար շատ մեծ երևակայություն է պետք ունենալ, եթե, իհարկե, ակնհայտ փաստական տվյալները չեն խեղաթյուրվել դիտավորությամբ՝ տարաբնույթ քաղաքական շահարկումների առարկա դարձնելու նպատակով՝ կեղծ մտայնություն ձևավորելու, թե Հովսեփյանի որդին անօրինական գործարքների մեջ է ներքաշված։ Նկատենք, որ հնչեցված հայտարարությունները պարունակում են նաև մի շարք այլ, մեղմ ասած, անճշտություններ, որոնց հարկ չենք համարում անդրադառնալ, քանզի վերոշարադրյալն արդեն իսկ բավարար է փաստելու, որ հանրությանը մատուցվել են ստահոդ տեղեկություններ։

Հեղինակավոր միջազգային կազմակերպության անունն օգտագործելով՝ տարածվել են զրպարտչական տեղեկություններ՝ մոլորեցնելով հանրային կարծիքը՝ այդպիսով ընկերությանը, ըստ էության, մեղադրելով կոռուպցիոն դրսևորումների մեջ՝ արատավորելով նրա բարի համբավն ու հեղինակությունը։

«Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունն ակնկալում է, որ փորձագետը հրապարակայնորեն՝ զանգվածային լրատվության նույն միջոցներով, ներողություն կխնդրի հասարակական կարծիքն ապակողմնորոշելու և հանրությանը սխալ տեղեկություններ տրամադրելու համար։ «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով և եղանակներով հետամուտ կլինի իր գործարար համբավի, պատվի ու արժանապատվության  պաշտպանությանը»,- մասնավորապես, ասվում է տարածված հաղորդագրությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում