Չինաստանի գիտնականները հինգշաբթի երեկոյան արձակել են «Չանչժեն-2F» հրթիռ-կրիչը, որը ուղեծիր կհասցնի «Տյանգուն-2» տիեզերական բնակելի լաբորատորիան, հայտնում է RIA Novosti-ն:
Մեկնարկի ուղիղ եթերով ցուցադրումը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:04-ին չինական Գանսու նահանգի Ցզյուցյուան տիեզերակայանից, տեղի է ունեցել Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությամբ:
«Տյանգուն-2»-ի գլխավոր խնդիրը կլինի փորձարկվող և բեռնատար օդանավերի ընդունումը, տիեզերագնացների ուղեծրում գտնվելու միջնաժամկետի թեստավորումը, վառելիքի վերալիցքավորումը, ինչպես նաև մի շարք գիտական և կիրառական փորձարկումներ:
«Տյանգուն-2»-ը կդառնա Չինաստանի երկրորդ ուղեծրային լաբորատորիան: Նրա երկարությունը 10․4 մետր է, տրամագիծը 3․35 մետր, իսկ կշիռը 8․6 տոննա:









































