Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Սերժ Սարգսյանն ամբողջացրեց եռանկյունին

Արթուր Դավթյանը ԱԺ քվեարկությամբ, 97 կողմ և 3 դեմ ձայնով, նշանակվեց Հայաստանի Հնրապետության գլխավոր դատախազ վեց տարի ժամկետով:

Հետաքրքրական է, որ գլխավոր դատախազի հերթական թեկնածությանը ԱԺ-ում դեմ է քվեարկել երեք պատգամավոր, ինչպես Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելիս: Այն ժամանակ քվեարկությունը դարձավ սկանդալային, երբ Նիկոլ Փաշինյանը լուսանկարեց իր քվեաթերթիկը, որից հետո առաջ եկավ հարցը, թե ինչպես է Սերժ Սարգսյանի ներկայացրած գլխավոր դատախազի թեկնածուին կողմ քվեարկել ընդդիմությունը: Այս անգամ, սակայն, կարծեք թե ոչ մի սկանդալ չկա, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած գլխավոր դատախազի թեկնածուի հարցում կա երեք ընդդիմադիր ձայն և 97 կողմ: Վերջիվերջո, մի քանի օր առաջ տեղի է ունեցել ընդդիմություն-իշխանություն կամ 3+2 համաձայնությունը Ընտրական օրենսգրիք շուրջ՝ մի կողմից ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, իսկ մյուս կողմից՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև: Իսկ այդ համաձայնությունը, անկասկած, միայն Ընտրական օրենսգրքի շուրջ դրույթներ ու մոտեցումներ չէ, որ ներառում է, այլ նաև մի շարք այլ առանցքային խնդիրներ և, անկասկած, նաև գլխավոր դատախազի հարցը:

Տվյալ պարագայում բանն այն չէ, որ ՀՀԿ-ն չէր կարող ՀՅԴ-ի հետ միասին անցկացնել դատախազին, որին ներկայացրել էր Սերժ Սարգսյանը: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին նաև շատ կարևոր է ստուգել, թե ինչպես է աշխատում «լայն կոնսենսուսը»:

Կոնսենսուսը փաստորեն աշխատում է: Իսկ ինչպես կաշխատի նոր գլխավոր դատախազը՝ ըստ էության այդ հարցում կարևոր չէ ոչ մեկի համար, քանի որ այդ կառույցը ներկայումս դուրս է ներքաղաքական զարգացումների տրամաբանությունից, ֆունկցիոնալ առումով չկա այդ զարգացումների, այսպես ասած, ճանապարհային քարտեզում: Մյուս կողմից՝ այստեղ իհարկե նկատելի է նաև, որ Սերժ Սարգսյանն ըստ էության ամբողջացնում է իրավապահ «եռանկյունին»՝ ԱԱԾ, ոստիկանություն, գլխավոր դատախազություն, ամբողջացնում է այդ «եռանկյունու» վստահելիությունն իր հանդեպ, և սա թերևս այն կոնսենսուսի գինն է, որ վճարվում է նախընտրական գործընթացի շուրջ փոխհամաձայնությունների համար:

Ըստ որում՝ այդ հարցում մեծ հաշվով ընդդիմադիր ալիքի բացակայությունը երևի թե պայմանավորված է ոչ միայն դրա դիմաց նախընտրական կոմպրոմիսներ ստանալով,- վերջին հաշվով, Սերժ Սարգսյանն անկասկած որևէ դեպքում չի գնա նախընտրական որևէ լիարժեք երաշխիքի,- որքան նրանով, որ իրավապահ «եռանկյունին» ֆունկցիոնալ առումով ներկայումս ավելի շուտ Սարգսյանի ձեռքին գործիք է լինելու ներիշխանական, քան լայն ներքաղաքական հարցերում:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում