Գերմանիայի արևելքում՝ սաքսոնական Բաուտցեն քաղաքում, փախստականների ու տեղացիների միջև տեղի են ունեցել բախումներ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Հրապարակներից մեկում հավաքված են եղել մոտ 80 կանայք ու տղամարդիկ և մոտ 20 ներգաղթյալներ։ Ականատեսների տվյալներով՝ երկու խմբերը վիրավորել են միմյանց, սկսվել է ծեծկռտուք, գործի են դրվել շշեր։
Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների մոտ 100 աշխատակիցներ։ Երբ ոստիկանությունը հավաքվածներից պահանջել է լքել հրապարակը, փախստականների շարքերից իրավապահների ուղղությամբ նետվել են փայտեր ու շշեր։ Հասարակական կարգը մի խումբ անձանց կողմից խախտելու և մարմնական վտանգավոր վնասվածքներ հասցնելու փաստով հարուցվել է գործ:
Բաուտցենում նախկինում արդեն բազմիցս բռնկվել են կոնֆլիկտներ տեղացիների ու ներգաղթյալների միջև։











































