Եվրահանձնաժողովը կոչ է անում մշակել եվրոպական ռազմավարություն Սիրիայի հարցով և հույս ունի, որ Սիրիայի ապագայի հարցով բանակցություններին կմասնակցի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Ֆեդերիկա Մոգերինին՝ մեր բարձր ներկայացուցիչը, շատ ակնառու աշխատանք է կատարում: Նա պետք է դառնա իսկական եվրոպական ԱԳՆ ղեկավար: Դա հնարավորություն կտա հավաքել մեր ազգային դիվանագիտության ուժերը՝ միջազգային բանակցություններում կշիռ ունենալու համար: Ուստի ես կոչ եմ անում այսօր մշակել Սիրիայի հարցով եվրոպական ռազմավարություն, Ֆեդերիկան պետք է տեղ ունենա Սիրիայի ապագայի հարցով քննարկումների սեղանի շուրջ»,- ասել է Յունկերը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ:










































