Հույն հնագետները Լեսբոս կղզում պեղումների ժամանակ հայտնաբերել են 200 000 տարեկան աշխատանքային քարե գործիքներ: Այդ մասին հայտնում է հունական ERT հեռուստաալիքը:
500 000 տարեկան մեծաթիվ գտածոները շատ արժեքավոր տեղեկություն են տվել մեր նախնիների մասին, նշում է հեռուստաալիքը:
Գտածոները փոխում են պալեոլիթի դարաշրջանում Հունաստանի վայրի մասին պատկերացումը:
«Հիմա մենք ապացույցներ ունենք, որ մեր նախնիների միգրացիան Ասիայից և Աֆրիկայից Եվրոպա տեղի է ունեցել ոչ միայն ավելի վաղ հայտնի երթուղիներով: Ռոդաֆնիդիան, անկասկած, եղել է հոմինիդների միգրացիոն շարժման ճանապարհին 500-200 հազար տարի առաջ»,- ասել է պրոֆեսորը հեռուստաալիքին:








































