Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հարցը ճշտվում է, կպարզենք, հետո կմեկնաբանենք. Վոլինկինի խորհրդականը՝ Ստեփան Գրիգորյանի մասին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց հայ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ նախորդ ամիս տեղի ունեցած հայտնի միջադեպը:

Հիշեցնենք, որ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին նախորդ ամիս արգելվել էր մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Ռուս սահմանապահները Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում տեղեկացրել էին քաղաքագետին, որ նրա մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030 թ.:

Պարոն Շապովալով, ինչո՞վ է պայմանավորված Ստեփան Գրիգորյանի նկատմամբ կիրառված արգելքը: Ստեփան Գրիգորյանը հայտարարեց, որ ռուսական իշխանությունների այդ որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի: Դա այդպե՞ս է, թե՞ ոչ, և հնարավո՞ր է արդյոք, որ նմանատիպ արգելք հետագայում կիրառվի Հայաստանի այլ քաղաքացիների նկատմամբ, որոնց գործունեությունը նույնպես «ցանկալի չէ Ռուսաստանի համար»:

– Շնորհակալ եմ հարցի համար: Տվյալ իրավիճակին մենք ծանոթ ենք անմիջապես պարոն Գրիգորյանի խոսքերից: Ինչ վերաբերում է մեր պաշտոնական դիրքորոշմանը, ապա տվյալ հարցը ճշտվում է: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խնդրանքով մենք հարցում ենք ուղարկել Ռուսաստան, հիմա սպասում ենք պատասխանին: Երբ այն ստանանք, այն ժամանակ պաշտոնական կարգով կտեղեկացնենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը: Դրանից հետո նրանք կորոշեն, թե ինչպես կարելի է մեկնաբանել տվյալ իրավիճակը: Բնականաբար, մենք համաձայնեցնում ենք ամեն ինչ:

Ինչ վերաբերում է Հայաստանի այլ քաղաքացիների, որոնց կարող են թույլ չտալ մուտք գործելու Ռուսաստան, ապա դուք հիշում եք 2014 թ. իրավիճակը, երբ գործարկվեց սահմանը անցնելու ավտոմատացված համակարգը, և շատ քաղաքացիներ, հիմնականում աշխատանքային ներգաղթյալներ, չէին կարողանում մտնել Ռուսաստան այն պատճառով, որ խախտում էին երկրում գտնվելու ժամկետները կամ վարչական, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ քրեական խախտումներ էին անում: Եվ այդպիսի վիճակ կար, բայց դրա պատճառը սահմանն անցնելու ավտոմատացված համակարգին անցնելն էր:

Մենք լուծեցինք այդ հարցը, այդ թվում՝ շնորհիվ այն հանգամանքի, որ Հայաստանը միացավ Եվրասիական միությանը, որից հետո, ըստ էության, վերացվեցին մուտքի հետ կապված մի շարք արգելքներ: Բայց բնական է, որ Ռուսաստանն ունի որոշակի օրենսդրություն, որը կանոնակարգում է սահմանն անցնելու կարգը՝ ինչպես Ռուսաստանից դուրս գալու, այնպես էլ Ռուսաստան մտնելու կարգը ՌԴ քաղաքացիների և քաղաքացի չհանդիսացող անձանց համար:

Այդ օրենքն ունի մի շարք կետեր, որոնց պատճառով մարդուն կարող են թույլ չտալ մուտք գործելու երկիր, հետևաբար եթե խոսենք զուտ տեսականորեն, ապա նմանատիպ բան հնարավոր է, իսկ գործնականում պետք է նայել յուրաքանչյուր կոնկրետ դեպքը:

Այսինքն՝ Ձեր խոսքից կարելի է եզրակացնել, որ այդ խնդիրը զուտ իրավական դաշտում է, ոչ թե քաղաքական, քաղաքական ենթատեքստ չկա:

– Տեսեք, ես ուզում եմ ասել, որ նախ՝ տվյալ իրավիճակը խիստ անհատական է, քանի որ մենք չգիտենք նմանատիպ մի շարք այլ դեպքերի մասին: Սա շատ անհատական դեպք է: Երկրորդ՝ մենք դեռ չգիտենք՝ ո՞ր հարթությունում է գտնվում այս հարցը, այդ պատճառով առայժմ չենք մեկնաբանի: Նախ՝ կպարզենք, հետո կարող ենք տալ առանձին մեկնաբանություններ:

Ռուսական ինֆորմացիոն գործակալություններից մեկը հրապարակել էր Հայաստանի քաղաքացիների ինչոր ցուցակ, որոնց դեմ նույնպես կարող է կիրառվել մուտքի արգելքը: Այդ տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

– Մարդիկ կարող են հրապարակել ցանկացած ցուցակ: Հարցն այն է, թե ի՞նչ կշիռ ունեն նրանք: Տվյալ դեպքում մենք գործ ունենք որոշ փորձագետների եզրահանգումների հետ, որոնք իրենց կամ իրենց պարբերականի համար ինչ-որ ցուցակներ են կազմում:

Ներեցեք, այդ ցուցակներում կոնկրետ մարդիկ են, որոնք կոնկրետ քաղաքական կամ աշխարհաքաղաքական կողմնորոշում ունեն, իսկ ավելի կոնկրետ՝ եվրոպամետ, արևմտամետ կողմնորոշում: Սա քայլ է Հայաստանի քաղաքացիների՞ դեմ, թե՞ սա ավելի ինտերնացիոնալ երևույթ է, այսինքն՝ սա Մոսկվայի քաղաքական գիծն է այն մարդկանց դեմ, ովքեր զբաղվում են արևմտամետ գործունեությամբ:

– Ես ձեզ հասկացա: Գիտեք, ես կարծում եմ, որ տվյալ դեպքում մենք պարզապես խոսում ենք ինչ-որ փորձագետների բանականության խաղի մասին, որոնք տեսականացնում են ինչ-որ բաներ, որոնց հետ կապված, հավանաբար, ինչ-որ մեկնաբանություններ պիտի տան: Դրանից ոչ ավելին:

Եթե մենք խոսում ենք ինչ-որ կոնկրետ բանի մասին, ապա ելակետ պիտի դարձնենք պետությունների՝ Ռուսաստանի, Հայաստանի դիրքորոշումները, որոնք պաշտոնապես կհնչեցվեն: Իսկ լրատվամիջոցներում կարելի է հրապարակել ինչ ասես: Հարցն այն է, որ այդ ցուցակները հրապարակողները պատասխան տան իրենց քայլերի համար, որովհետև նրանք առաջին հերթին բարոյական վնաս են հասցնում այն մարդկանց, որոնց ազգանունները հայտնվել են այդ ցուցակներում: Կարծում եմ՝ դա արդեն նրանց խղճի վրա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում