ՕՊԵԿ-ը աննշան լավացրել է 2017 թվականի նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը օրական 10 հազար բարելով՝ շարունակելով սպասել ռեկորդային 95,42 միլիոն բարել օրական ցուցանիշին, հետևում է կազմակերպության սեպտեմբերյան զեկույցից, հայտնում է RIA Novosti-ն:
Ընդ որում՝ 2016 թվականի նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը վերանայվել է ավելացման ուղղությամբ՝ օրական 10 հազար բարելով, մինչև 94,27 միլիոն բարել օրական: Փոփոխությունը կապված է առաջին կիսամյակում ՏՀԶԿ-ի եվրոպական երկրների և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի սպասվածից ավելի ուժեղ տվյալների հետ: