Շվեյցարացի թենիսիստ Ստանիսլաս Վավրինկան US Open-ի կիսաեզրափակիչում մրցակցել է ճապոնացի Կեի Նիսիկորիի հետ: Հանդիպումը տևել է 3 ժամ 12 րոպե:
Առաջին սեթում Նիսիկորին առավելության է հասել Վավրինկայի նկատմամբ, սակայն հետո առավելությունն անցել է շվեյցարացու կողմը:
Վավրինկան 4 սեթում` 4:6, 7:5, 6:4, 6:2 հաշվով հաղթել է Նիսիկորիին և մրցաշարի եզրափակչի ուղեգիր նվաճել:
US Open-ի եզրափակիչում Վավրինկան կմրցակցի Նովակ Ջոկովիչի հետ, ով կիսաեզրափակիչում հաղթել է Գաել Մոնֆիսին: