ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև շարունակվում են Անդրատլանտյան առևտրային գործընկերության համաձայնագրի կնքման բանակցությունները՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Բանակցությունները ընթանում են ԵՄ նախարարների խորհրդի կողմից ստացված մանդատի համաձայն»,- ասել է նա՝ ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովի բացումից առաջ:
Նրա խոսքով՝ ԵՄ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչների հետ հունիսին կայացած հանդիպմանը նա հարցրել է՝ արժե՞ շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ, և պատասխանը եղել է դրական:
«Մենք շարունակում ենք բանակցությունները, մենք համարում ենք, որ դա չափազանց կարևոր է»,- ասել է Յունկերը՝ ավելացնելով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ տնտեսության շատ ոլորտներում:








































