ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում տեղի ունեցած երկրաշարժը Պաունի քաղաքում քանդել է մեկ տուն և վնասել մի քանիսը: Այդ մասին հայտնում է ABC հեռուստաընկերության 8-րդ ալիքը:
Երկրաշարժը գրանցվել է Պաունի քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է շուրջ 2 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 6.6 կմ խորության վրա:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ նաև զգացվել են հարևան նահանգներում, այդ թվում՝ Դալլաս և Կանզաս Սիթի քաղաքներում:










































