Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձն Արգենտինայի հավաքական:
«Ուրախ եմ Լեոյի համար, որովհետև նա իմ ընկերն է: Վստահ եմ, որ հավաքականում ելույթներն առաջին տեղում են նրա համար: Առանց Մեսսիի աշխարհի առաջնությունն անհետաքրքիր կլինի: Մեծ մրցաշարերին հարկավոր է աշխարհի լավագույն խաղացողի ներկայությունը»,- AS-ը մեջբերում է Սուարեսի խոսքերը:
Հիշեցնենք, որ Մեսսին Արգենտինայի հավաքականին հաղթանակ է պարգևել Ուրուգվայի ընտրանու դեմ խաղում:









































