Թուրքայան Sabah թերթի փոխանցմամբ՝ Վանի նահանգի Չալդըրան շրջանում թեժ բախում է գրանցվել անվտանգության ուժերի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև։
Թոնդրակ լեռան մոտ բախումները մեկնարկել են երեկ և շարունակվել են այսօր։ Բախումների հետևանքով զոհվել է 4 զինվորական, որոնցից մեկը՝ երեկ։ Տարածաշրջանում բախումները շարունակվում են։







































