«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը և ուղերձով հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ
օգոստոսի 1-ին կալանավորելու ժամանակ անհրաժեշտ համարեցի շարունակել քաղաքական պայքարին իմ մասնակցությունը հացադուլի միջոցով: Այսօր, երբ պայքարը մտել է տևական փուլ՝ հարգելով Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սէֆիլյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և շատ այլ գործիչների հորդորները, որոշեցի դադարեցնել հացադուլը: Հուսով եմ, որ բոլորի համար այս ծանր օրերին իսկապես կարողացա ժողովրդին օգտակար լինել քաղաքական պայքարի կամքը և հաղթանակին ձգտումը վառ պահելու գործում:
02.09.2016 «Նուբարաշեն» ՔԿՀ







































