Չինացի գիտնականները անսպասելի հայտնագործություն են կատարել: Նրանք պարզել են, որ բարձրահասակ մարդիկ կարողանում են ավելի լավ որոշել իրենց մոտ գտնվող առարկաների հեռավորությունը նույնիսկ այն դեպքերում, երբ նստած են, քան ցածրահասակ մարդիկ կանգնած վիճակում: Այդ մասին հոդվածը հրապարակված է Science Advances պարբերականում:
Ինչպես ենթադրում են գիտնականները, բարձրահասակ մարդկանց մոտ նման «սուպերտեսողությունը» հանդիսանում է էվոլուցիայի արդյունք և այն բանի պատճառներից մեկը, որ մարդու միջին հասակը անընդհատ ավելանում է նրա զարգացման ընթացքում:







































