Ֆրանսիայի արտգործնախարարի որդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հաղորդում է «Մոնդ» թերթը:
Թոմա Ֆաբիուսը կասկածվում է 2012-ին 7 մլն եվրո արժողությամբ բնակարան գնելիս մեքենայություններ անելու մեջ:
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ այս տարվա մայիսին 31-ամյա Ֆաբիուսով սկսեցին հետաքրքրվել հարկային մարմինները, իսկ ավելի կոնկրետ՝ ապօրինի ֆինանսական համակարգերին հակազդող բաժանմունքը:
ԱԳ նախարարի որդին պնդել է, որ բնակարանը գնելու համար ինքը վարկ է վերցրել իր խորհրդատվական ընկերության, այսպես ասած, «երաշխիքով»: Սակայն, ինչպես պարզվել է, ֆիրմայի պաշտոնական եկամուտը նախորդ տարի ընդամենը մի քանի հազար եվրո է կազմել:








































