Բրազիլիայի փոխվարչապետ Միշել Թեմերը ստանձնել է երկրի նախագահի պարտականությունները` Դիլմա Ռոուսեֆի իմպիչմենթի մասին Սենատի որոշումից հետո, հայտնում է Reuters-ը:
Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Բրազիլիայի Կոնգրեսի շենքում:
75-ամյա Թեմերը կնախագահի Բրազիլիան մինչև 2018 թվականի վերջը: 2018 թվականին Բրազիլիայում տեղի կունենա նախագահական նոր ընտրություններ:







































