ԵՄ-ն կարող է ակտիվացնել իր մասնակցությունը Դոնբասում հակամարտության կարգավորմանը: RBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ազատություն ռադիոկայանի» բրյուսելցի լրագրող Ռիկարդո Յոզվյակը Twitter-ում:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարող է ուժեղացնել իր դերը Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման գործում: Նշված հարցը ԱԳՆ ղեկավարները կարող են քննարկել արդեն հաջորդ շաբաթ Բրատիսլավայում հանդիպման ժամանակ:









































