Գերմանիայի դաշնային ոստիկանությունը տարհանում է իրականացնում երկրի խոշորագույն՝ Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում՝ պայթյունի ենթադրյալ սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը՝ հղում անելով ականատեսներին։
Պարբերականի վարկածով՝ կին ուղևորներից մեկի ստուգման ժամանակ մետաղորսիչն ազդանշան է տվել, որից հետո կինը թաքնվել է։ Արդյունքում որոշվել է իրականացնել տերմինալներից մեկի տարհանում։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։







































