Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության հարցով բանակցությունների հաջող ավարտը ԱՄՆ-ի համար կարևորագույն օրենսդրական նախաձեռնություն է։ Այս մասին հայտարարել է միջազգային տնտեսության հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Քրիստինա Սիգալ-Նոուլսը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ Եվրոպայի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են՝ չնայած այդ հարցի շուրջ կասկածների առկայության վերաբերյալ Գերմանիայի ու Ֆրանսիայի մեկնաբանություններին։
Այնդուհանդերձ, ԱՄՆ Կոնգրեսում ասիական հարցով բանակցությունները դադարեցված են։ Բացի դրանից՝ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարել են, որ գործարքի չեն գնա դրա ներկայիս պայմաններով։
Սիգալ-Նոուլսը նաև նշել է, որ կորպորացիաների համար հարկային քաղաքականության հարցը կբարձրացվի Չինաստանում G20-ի գագաթնաժողովում։










































