ԱՄՆ ՀԴԲ-ն երկրի նահանգների իշխանություններին կոչ է արել բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը երկու նահանգներում նախընտրական տեղեկությամբ սերվերների վրա ցանցահենային հարձակումների մասին տեղեկությունների հայտնվելուց հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:
ՀԴԲ-ն երկրի բոլոր շրջաններին խորհուրդ է տալիս ստուգել համակարգերը, որտեղ որևէ տեղեկություն է պահվում ընտրությունների և ընտրողների մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախընտրական ինտերնետ-պորտալները Իլինոյս և Արիզոնա նահանգներում դադարել են գործել այն բանից հետո, երբ ցանցահենները հարձակվել են ընտրողների գրանցման համակարգի վրա:
Գերատեսչությունում չեն ճշգրտել ցանցահենային հարձակման բնույթը, սակայն փորձագետները նշում են, որ կիրառված մեթոդները հիշեցնում են նրանք, որոնք ավելի վաղ կիրառել են ռուս ցանցահենները:








































