Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շահագրգռված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկմամբ: DW-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Շվերինում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառմանը ելույթի ժամանակ:
«Ես շատ շահագրգռված եմ պատժամիջոցների չեղարկմամբ,- նշել է Մերկելը:- Այն պահին, երբ մենք առաջընթացի հասնենք Մինսկի պայմանավորվածությունների իրագործման գործում, պատժամիջոցները կթուլացվեն»:









































