Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու միջնորդությունը մերժվեց, սակայն արտահանձնելու հարցը դեռ չի քննարկվել, դա կքննարկվի առաջիկա 40 օրերի ընթացքում:
Միրոնովի կինը Հայաստանի դատարանի այդ որոշումը որակեց հայ-ռուսական բարեկամության նշան: Նա նշեց, որ իր ամուսնուն լավ են վերաբերվել և թույլատրել են ամուսնուն հայկական խոհանոցի սնունդ տանել՝ խորոված:










































